Սյունիքում մեր փաստահավաք աշխատանքների մի մասի արդյունքները
17.04.2023 | 16:16
Միայն Կապան համայնքի տարածքից և միայն 2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական զինված հարձակումների և հանցավոր ներխուժումների հետեւանքով ադրբեջանական օկուպացիայի ներքո են հայտնվել՝
1)2,400 հեկտար հատուկ պահպանվող հողեր.
2)170 հեկտար անտառային հողեր.
3)130 հեկտար համայնքային հողեր:
Նշված 2,700 հեկտարից բացի, 1,000 հեկտարից ավելի հողատարածք հայտնվել է վտանգավոր գոտում, որտեղ կա´մ հնարավոր չէ իրականացնել գյուղատնտեսական կամ այլ տեսակի որևէ աշխատանք, կա´մ այդ աշխատանքներն էականորեն դժվարացել են` կյանքի համար իրական վտանգների պատճառով:
Մասնավորապես (ըստ գյուղերի)՝
- Ներքին Հանդ.
- Սրաշեն.
- Շիկահող.
- Ճակատեն.
- Գեղանուշ:
Արման ԹԱԹՈՅԱՆ
Մեկնաբանություններ